A
A
Հայաստանի ձյուդոյիստները ետ են մնում Վրաստանի եւ Ադրբեջանի ձյուդոյիստներից
Այս օրերին Բահամյան կղզիներում անցկացվում է ձյուդոյի աշխարհի երիտասարդների առաջնությունը: Դրան մասնակցում են 67 երկրների 427 մարզիկ-մարզուհի: Ավաղ, մասնակիցների մեջ բացակայում են Հայաստանի ներկայացուցիչները: Իսկ ահա մեր հարեւան երկրները՝ Վրաստանն ու Ադրբեջանը, այդ մրցումներին ներկայացել են մեծ թվով մասնակիցներով եւ արդեն մեդալներ են նվաճել: Այդպիսով, մեր պատանի ձյուդոյիստները ետ են մնում իրենց ապագա մրցակիցներից, քանի որ վերջինները միջազգային փորձ են ձեռք բերում նման կարգի մրցաշարում, իսկ մերոնք բավարարվում են միայն մարզումներով: