Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը հրավիրում է բաց խոսակցության (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
nikol-2

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, որ այսօր Կապանում տեղի ունենալիք հանրահավաքում խոսելու է ոչ միայն այդ համայնքում սպասվող ընտրություններից։ Փաշինյանը խոստացել է հրապարակավ տալ բոլոր կուտակված հարցերի պատասխանները։ Այսօր Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին անդրադառնալու եմ ոչ միայն քաղաքապետի ընտրություններին: Մտադիր եմ խոսել այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին: Լինելու է բաց, անմնացորդ եւ մանրամասն խոսակցություն: Նկատի ունեմ՝ այսօր երեկոյան ելույթս ուղղված է լինելու ոչ միայն Կապանին, ոչ միայն Սյունիքին, այլեւ Հայաստանի բոլոր քաղաքներին ու գյուղերին: Այնպես որ, եթե չեք գալու Կապան, ժամը 18-ին սպասում եմ ձեզ իմ այս էջի ուղիղ եթերում: