Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի պատմության լուռ ականատեսը. «Ա1+»-ի ֆիլմի պրեմիերան՝ «Մոսկվա» կինոթատրոնում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled-41

Մեր հարյուրամյա մայրաքաղաքը, որն ունի դարերից եկող պատմություն ու սեպագիր «ծննդյան վկայական»՝ տոնում է իր 2800-ամյակը։ «Ա1+» հեռուստաընկերությունը որոշեց հոբելյանական իր նվեր-ֆիլմը պատրաստել։ Ֆիլմի գեղարվեստական ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը պրոֆեսիոնալների թիմ հավաքվեց, ովքեր դարձան նաև գաղափարակիցներ։ Ֆիլմի գաղափարն այն սերն է, որ մենք նվիրում ենք մեր մայր քաղաքին, ու ջերմությունը, որ ստանում ենք մեր քաղաքից, որն այնքան էլ սովորական մայրաքաղաք չէ, որը հայության կենտրոնն է: Երևանը մեր հիշողությունն է, մեր պատմությունը, և դարերից եկող այս պատմության լուռ ականատեսն է Արարատը: Թիմակից և գաղափարակից դարձավ նաև «Էլլիպս Ջի, Էյ» ընկերությունը, ի դեմս Ալեքսան և Գուրգեն Զաքարյանների, որոնք իրենց անշահախնդիր ֆինանսական աջակցությունը ցուցաբերեցին ֆիլմին, որպես այս քաղաքը սիրող երևանցիներ։ «Ա1+» հեռուստաընկերության պատրաստած «Արարատի հայացքը» հոբելյանական ֆիլմի պրեմիերան կկայանա վաղը հոկտեմբերի 19-ին՝ ժամը 20:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը նվիրվում է Երևանի 2800-ամյակին և այս քաղաքը սիրողներին: