Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն օր օրի վատանում է. Փաստաբան
Գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բարսեղյանն այսօր տեղեկացրեց, որ գեներալի առողջական վիճակը օր օրի վատթարանում է։ Բաղդասարյանը նշեց, որ իրենք միշտ բարձրաձայնել են Մանվել Գրիգորյանի առողջական վատ վիճակի մասին, բայց արդյունքում պետական լիազոր մարմինը գտել է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, և նրա հիվանդությունները համատեղելի են կալանքը շարունակու հետ. «Հարգելի պարոն վարչապետ, Դուք չեք տիրապետում իրավիճակին, խնդրում եմ հանձնարարեք մի կոմպետենտ անձի ստուգելու՝ երբ Մանվել Գրիգորյանը կալանքը կրում էր, ինչպիսի առողջական վիճակում էր, և կալանքը կրելուց հետո նրա հիվանդությունները ավելացել են, թե՝ ոչ: Եթե պարզվի, որ ես ճիշտ եմ ասում՝ ես ստախոս չեմ, եթե պարզվի, որ պետական լիազոր մարմինները ձեզ իրականությանը չհամապատասխանող զեկույցներ են ներկայացնում, ուրեմն մեր արդարադատության համակարգը այս առումով կաղում է»։ «Ա1+»-ի հարցին ի պատասխան, փաստաբանը նշեց, որ իրենք բժշկական բոլոր համապատասխան փաստաթղթերը ներկայացրել են վարույթն իրականացնող մարմնին։ «Մանվել Գրիգորյանի թոքի կեսը չկա, քաղցկեղ ունի եւ դիաբեթով է տառապում։ Մինչեւ կալանավորվելը նա ինսուլին չէր ստանում, կալանքից հետո բարձր դոզայով է ստանում։ Սա նշանակում է, որ կալանքի տակ գտնվելով՝ նրա առողջական վիճակը վատացել է»։