Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Գյուլբուդաղյանցն այս անգամ չի հայտավորել Հրայր Մկոյանին

Սպորտ
sport-hajastan-kazm-1

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Ազգերի լիգայի Մակեդոնիայի ընտրանու հետ խաղի նախնական հայտացուցակը: Դրանում չեն ընդգրկվել երկու ֆուտբոլիստ՝ Հրայր Մկոյանն ու Արտակ Եդիգարյանը: Նրանք ներկայացնում են «Ալաշկերտ» ակումբը: Հավելենք, որ առաջինը մասնակցել էր նախորդ, Ջիբրալթարի հետ խաղին: Հենց Հրայր Մկոյանի սխալից հետո ջիբրալթարցիները 11մ հարված վաստակեցին եւ խփեցին միակ հաղթական գոլը: Մնացած 23 ֆուտբոլիստները կարող են մասնակցել հանդիպմանը: Հրայր Մկոյանին կարող են փոխարինել կամ Տարոն Ոսկանյանը, կամ Արտյոմ Խաչատուրովը: Այն, թե Արմեն Գյուլբուդաղյանցն  ում կնախընտրի պաշտպանության կենտրոնում, պարզ կդառնա խաղից մեկ ժամ առաջ: