«Վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին»
Գյումրու և հարակից գյուղական համայնքների բազմահարյուր տնակներում և կիսախարխուլ կառույցներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար մի իսկական փրկօղակ է դարձել վառելափայտի տրամադրման «Շիրակ կենտրոնի» ամենամյա բարեգործական ձեռնարկը: Կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից զուրկ, մի կերպ գոյատևող հարյուրավոր ընտանիքներ գործազուրկ են, նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, հաշմանդամության թոշակը կամ կենսաթոշակը, որը չի բավարարում անգամ սննդի համար: Ձմռան ամիսներին բազմաթիվ ընտանիքների համար էլ վառելիքի հայթայթման վայրեր դառնում են աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Վառարաններն են նետում ձեռքերն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր և կոշիկներ, անվադողեր, ինչի պատճառով տնակային ավաններում ձմռան ամիսներին ծխնելույզների ծխից կարելի է շնչահեղձ լինել: Նրանց կացարաններում փոքրիշատե ջերմություն ապահովելու նպատակով «Շիրակ կենտրոնը» այս ձմռանը ևս նախաձեռնել է վառելիքի բաժանման. «Վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին» բարեգործական ձեռնարկը: Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր արձագանքում են կարիքի մեջ գտնվող ընտանիքներին ջերմություն պարգևելու բարեգործական ձեռնարկին միանալու մեր կոչին: Նվիրատվություններ կարող եք կատարել այս հաշվեհամարներից որևէ մեկին. ARDSHINBANK CJSC, GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE: ASHB AM 22XXX 7 Gay str. GYUMRI, REPUBLIC OF ARMENIA USA – 2472601614240020, AMD - 2472601614240000, EUR – 2472603273480000 Հասցե՝ Գյումրի, Մ. Խորենացի 50/4, Հեռ. +(374 91) 45-13-37, +(374 55) 06-69-92 «Շիրակ կենտրոն» ՀԿ ՀՎՀՀ՝ 05532775 «Շիրակ» կենտրոն