A
A
Հայաստանի բռնցքամարտիկները բավարարվեցին բրոնզե մեդալներով
Անապայում ընթացող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի բռնցքամարտիկներն ավարտեցին իրենց ելույթները: Կիսաեզրափակիչ փուլ մտած 66 կգ քաշային Նարեկ Զախարյանն ու 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը պարտություն կրեցին: Այդպիսով, նրանք զբաղեցրին 3-րդ տեղը եւ բավարավեցին բրոնզե մեդալով: Մեր մնացած 12 բռնցքամարտիկները չկարողացան հաղթահարել նախնական արգելքները եւ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից: