Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը միանձնյա առաջատար է

Սպորտ
a1chess-gabuzjan-15.10.

Հայաստանի շախմատիստ Հովհաննես Գաբուզյանը հաջող է հանդես գալիս ամերիկյան Սենտ Լուիսում անցկացվող 2018 Fall Chess Classic մրցաշարի B խմբում: Արդեն կայացած 5 տուրից հետո մեր հայրենակիցը վաստակել է 4,5 միավոր եւ միանձյա գլխավորում է աղյուսակը: Նրան հաջորդող ամերիկացի գրոսմայստեր Բրենդոն Յակոբսոնն արդեն հետ է մնում մեկ միավորով: Այսօր նախատեսված 6-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը սեւրորով կհանդիպի մրցաշարի հետնապահներից մեկի՝ բելառուսցի գրոսմայստեր Սերգեյ Ազարովի հետ: Զուգահեռ ընթացող A խմբում հանդես է գալիս ԱՄՆ ներկայացնող հայազգի գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը: Նա հինգ տուրից հետո վաստակել է 2,5 միավոր եւ այժմ բաժանում է 4-7-րդ տեղերը: Այստեղ առաջին հորիզոնականը 3,5-ական միավորով կիսում են ռուսաստանցի Ալեքսեյ Դրեեւը եւ ամերիկացի Ալեքսանդր Լինդերմանը: