Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյան. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը նպաստեց ՀՀ միջազգային հեղինակության աճին (տեսանյութ)

Պաշտոնական
nikol-pashinyan-1

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելուն։ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նաև նախկին իշխանության ներկայացուցիչներին, նախկին արտգործնախարարին։ Վարչապետը նշեց, որ ամենամեծ շնորհակալությանն արժանի է ժողովուրդը։ Վարչապետը համոզված է, որ գագաթնաժողովը նպաստել է մեր պետության միջազգային հեղինակության աճին և ՖՄԿ ամրապնդմանը։