A
A
ՖՄԿ-ն նոր Գլխավոր քարտուղար ունի
Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ժամանակ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվել է Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն: Այս մասին հայտարարվեց Գագաթնաժողովի փակման նստաշրջանում: Գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում էին երկու թեկնածու՝ Մուշիկիվաբոն և արդեն նախկին քարտուղար Միկաել ժանը։