Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան - Ջիբրալթար հանդիպման գլխավոր մրցավարը հայտնի է

Սպորտ
a1armenia-gibraltar-11.10.

Հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Հայաստան - Ջիբրալթար ընտրական հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այդ խաղը կսպասարկի Շվեյցարիայի մրցավարական անձնակազմը՝ Ֆեդայի Սանի գլխավորությամբ: Օգնականներն են Սլադան Յոսիպովիչը եւ Մարկո Ցուրխերը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Բեկի Զոգայը: Մրցավարի լրացուցիչ օգնականներն են Ալեն Բիերին եւ Լուկաս Ֆանդրիխը: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Ռոբերտ Կիշպալը Հունգարիայից, իսկ մրցավարների տեսուչն է Նիկոլաե Գրիգորեսկուն Ռումինիայից: