Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշտարակի ընկույզն ու սուջուխը, Արարատյան դաշտի միրգն ու Գառնիի հայտնի գաթան

Հասարակություն
avan-nkar

Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանի տաղավարը այցելուների պակաս չունի: Հայկական արտադրանքով, ավանդական արհեստներով ու մշակույթով հետաքրքրվողները ոչ միայն օտարերկյա հյուրերն են, այլև մեր հայրենակիցները: Աշտարակի պոպոքն ու սուջուխը, Արարատյան դաշտի միրգն ու Գառնիի հայտնի գաթան: Համեղ ցուցասրահները ինչ-խոսք առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում այցելուների համար: Ֆրանսիացիներին հատկապես հետաքրքրում են հայկական նվագարանները և մասնավորապես դուդուկը:  «Հայկական խոտաբույսերով թեյերին եվրոպացիները մի-քիչ թերահավատ են վերաբերվում, իսկ ռուսներն օրինակ հաճույքով գնում են»,- ասում է «Մաունթի» ընկերության հիմնադիր Դավիթ Մնացականյանը: Ընկերության թեյերը Հայաստանի բարձր լեռնային շրջաններից հավաքված ու ավանդական միջոցներով մշակված խոտաբույսեր են: Հայ արտադրողների համար սա նոր գործընկերներ գտնելու լավ հնարավորություն է: «Արդեան» դիզայնի ստուդիայի հայկական զարդանախշերի ու թռչնագրերի նորաոճ ու ինքնատիպ կիրառական իրերի կողքով մարդիկ անտարբեր չեն անցնում: Ստուդիայի ներկայացուցիչ Աիդա Թևոսյանի խոսքով` և նոր գործընկերներ են ձեռք բերել և նոր հաճախորդներ: