A
A
Հայաստանի հավաքականի մրցակիցները հանգստանալու շատ ժամանակ կունենան
Ֆուտբոլի Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականի առաջիկա երկու մրցակիցները Երեւանում նախատեսած իրենց մարզումները կանցկացնեն առավոտյան ժամերին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մասնավորապես՝ Ջիբրալթարիհավաքականը իր նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կանցկացնի հոկտեմբերի 12-ին, ժամը 10:00-ին: Մեր թիմի հաջորդ մրցակիցը, Մակեդոնիայի հավաքականը, իր նախաղաղային պարապմունքը նախատեսել է հոկտեմբերի 15-ին, ժամը 11:00-ին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին եւ 16-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի Ազգերի լիգայի ընտրական մրցաշարի 3-րդ եւ 4-րդ տուրի հանդիպումները՝ համապատասխանաբար Ջիբրալթարի եւ Մակեդոնիայի ընրանիների հետ: