Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրոսմայստեր Սամուել Սեւյանը հաղթել է միջազգային մրցաշարում

Սպորտ
sport-chess-sevyan-9.10.

Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սեւյանի հաղթանակով է ավարտվել ԱՄՆ-ի Ֆոլս Չերչ քաղաքում անցկացվող շախմատի Washington Chess Congress միջազգային 10-րդ հոբելյանական մրցաշարը:   17-ամյա շախմատիստը 9 պարտիայում տարել է 6 հաղթանակ, երեք հանդիպում ավարտել է ոչ-ոքի և վաստակած 7,5 միավորով գրավել է առաջին տեղը: Նա ընդամենը կես միավորով է առաջ անցել ամերիկացի գրոսմայստեր Սերգեյ Էրեբուրգից, որը նույնպես պարտություն չի կրել, սակայն ոչ-ոքի մեկով ավելի է  խաղացել: Մրցանակային եռյակը եզրափակել է կուբացի գրոսմայստեր Կառլոս Անտոնիո Ալեխանոն: Սամուել Սեւյանն այս հաղթանակի համար պարգեւատրվել է 4100 դոլարով: