ԲՀԿ ավագանու անդամները հրաժարվել են ծառայողական ավտոմեքենաներից (տեսանյութ)
Երևանի ավագանու ԲՀԿ 5 անդամները առաջին ասուլիսն են տալիս. «Յուրահատուկ իրավիճակ է, որտեղ մենք աշխատելու ենք, Երևանը ունի մեծ խնդիր, դա միջոցների արդյունավետ ծախսումն է»-ասում է խմբակցության ղեկավար Արման Աբովյանը։ Խմբակցության ղեկավարը նշում է՝ հրաժարվել են ծառայողական մեքենաներից. «Տրանսպորտի հարցով զբաղվողները լավ կլինի տրանսպորտով երթևեկեն խնդիրները հասկանալու համար»։ Նրա խոսքով, իրենք համագործակցելու են մյուս խմբակցությունների հետ. «Ֆրակցիայի աշխատանքը լինելու է պարզ, բացառապես թափանցիկ, ես կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին մեզ հանգիստ չթողնել, խնդիրների մասին բարձրաձայնել»։ Ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը առանձնացնում է պոլիկլինիկաների խնդիրը. «Մոտ ժամանակներս, երբ մեզ հասանելի կլինեն բոլոր փաստաթղթերը, կներկայացնենք առողջապահական ոլորտի բարեփոխումների մեր տեսլականը»։