Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ Հենրիխ Մխիթարյանը չեմպիոն չի դառնա այս մրցաշրջանում

Սպորտ
a1arsenal-910

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտարարել է, որ առայժմ չի մտածում ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի չեմպիոն դառնալու մասին:   «Արդյո՞ք ես մտածում եմ չեմպիոնության մասին: Ոչ, ես մտածում եմ միայն մեր մարզադաշտում, մեր երկրպագուների հետ հաջորդ հանդիպման մասին: Ես ցանկանում եմ նրանց ցույց տալ եւ ապացուցել, որ մենք առաջընթաց ենք ապրում, բարելավում ենք մեր խաղամարկադակը եւ մտածելակերպը», - իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Skysports կայքը:   Նշեքն, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում կայացած ութ տուրից հետո «Արսենալը» 18 միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը եւ ընդամենը երկու միավորով է հետ մնում առաջատարներից՝ «Մանչեսթեր Սիթիից», «Չելսիից» ու «Լիվերպուլից»: