Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Ռեալը» մտածում է նոր գլխավոր մարզիչ հրավիրելու մասին

Սպորտ
sport-real-8.10.

Մադրդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստվում է քննարկել թիմի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգեի պաշտոնանկության հարցը: Ինչպես տեղեկացնում է Onda Cera ռադիոալիքը, արքայական ակումբի պատասխանատուներն առաջիկա ժամերին հանդիպում են ունենալու, որի ժամանակ քննարկելու են գլխավոր մարզչի հարցը: Պատճառն այն է, որ «Ռեալը» վերջին 4 հանդիպումներում կրել է երեք պարտություն, իսկ մեկ խաղ ավարտել է ոչ-ոքի, ընդ որում թիմը ոչ մի գոլ չի խփել այդ խաղերում: Մադրիդյան ակումբին մոտ գտնվող աղբյուրներն հայտնում են, որ Խուլեն Լոպետեգեն մոտակա ժամանակում պաշտոնանկ կլինի, եւ որ «Ռեալն» արդեն բանակցություններ է վարում Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ, իտալացի Անտոնիո Կոնտեի հետ: Հավելենք, որ Խուլեն Լոպետեգեն «Ռեալի» գլխավոր մարզիչ է նշանակվել այս տարվա հունիսի սկզբին, երբ նա դեռեւս գլխավորում էր Իսպանիայի հավաքականը: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան նրան անմիջապես պաշտոնանկ արեց ակումբի հետ նախապես կնքած պայմանագրի համար եւ թույլ չտվեց գլխավորել թիմը 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունում: