Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի 15 բռնցքամարտիկ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Սպորտ
sport-boks-8.10.

Հոկտեմբերի 9-16-ը Ռուսաստանի Անապա քաղաքում տեղի կունենա բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այդ մրցումներում մեր հանրապետությունը կներկայացնեն 15 մարզիկ` 13 տղա եւ 2 աղջիկ: Տղաների առաջնությունում Հայաստանը մասնակիցներ կունենա բոլոր քաշային կարգերում: Ահա նրանք. 46 կգ՝ Էրիկ Երվանդյան 48 կգ՝ Հայկ Ալաբերքյան 50 կգ՝ Ռուսլան Ասլիկյան 52 կգ՝ Դավիթ Եգորյան 54 կգ՝ Արթուր Սահակյան 57 կգ՝ Գոռ Մխիթարյան 60 կգ՝ Գոռ Կարապետյան 63 կգ՝ Վահագն Մանուկյան 66 կգ՝ Նարեկ Զախարյան 70 կգ՝ Գոռ Թովմասյան 75 կգ՝ Հրանտ Թորոսյան 80 կգ՝ Հենրիկ Ճղրիկյան +80 կգ՝ Տիգրան Գեւորգյան   Աղջիկներից մրցումներում հանդես կգան 48 կգ քաշային Գայանե Բարսեղյանը և 57 կգ քաշային Սոնա Հարությունյանը: Հայաստանի հավաքականը սույն առաջնությանը կմասնակցի ավագ տարիքի պատանիների հավաքականի գլխավոր մարզիչ Արտյոմ Սիմոնյանի, Արթուր Վարդեւարյանի եւ Էդուարդ Կոստանյանի գլխավորությամբ: