Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Գյուլբուդաղյանցը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Սպորտ
a1hajastani-havaqakan-7.09.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն այսօր հաստատել է Արմեն Գյուլբուդաղյանցին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հավաքականի մարզչական շտաբում ընդգրկվել են նաեւ Սուրեն Չախալյանը, Աշոտ Ավետիսյանը, Ռոման Բերեզովսկին (դարպասապահների մարզիչ): Հայաստանի Մ-19 և Մ-17 հավաքականների մարզչական շտաբերում եւս տեղի են ունեցել փոփոխություններ: Խզվել են պայմանագրերը արգենտինացի բոլոր մարզիչների հետ: Մ-19 հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Ոսկանյանը, իսկ Մ-17 հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Բարսեղյանը: