Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» սեփական դաշտում պարտվեց «Արարատ-Արմենիային»

Սպորտ
a1ararat

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 11-րդ տուրի երրորդ խաղում Երեւանի «Արարատը» ընդունեց «Արարատ-Արմենիային»: «Ալաշկերտ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց մրցաշարի նորեկի նվազագույն հաղթանակով՝ 1:0: Միակ գոլը 42-րդ րոպեին հեղինակեց հյուրերի լեգիոնական Վլադիսլավ Օսլոնովսկին: Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 15 միավոր եւ ընդհուպ մոտեցավ 4-րդ տեղում գտնվող «Ալաշկերտին»: «Արարատն» այսօր կրեց թվով 7-րդ պարտությունն առաջնությունում եւ նախկինում վաստակած 5 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: