Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը գոլ չխփեց, չնայած «Արսենալը» հաղթեց 5:1 հաշվով

Սպորտ
a1miki-1

Անգլիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 5:1 հաշվով ջախջախեց մայրաքաղաքի «Ֆուլհեմին»: Առաջին խաղակեսում կողմերը մեկական գոլ փոխանակեցին, սակայն ընդմիջումից հետո աչքի ընկան միայն «Արսենալի» ֆուտբոլիստները: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձան Լյակազետն ու Օբամեյանգը: Ավաղ, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս անգամ աչքի չընկավ ոչ խփած գնդակով, ոչ էլ գոլային փոխանցումով: Ինչպես նշում են վիճակագիրները, հայազգի կիսապաշտպանը 90 րոպեի ընթացքում միայն 7 անգամ է մենամարտի բռնվել, որից 4-ում զիջել է մրցակիցներին: Նա ամբողջ խաղին 28 փոխանցում է կատարել՝ 80 տոկոս ճշգրտությամբ: Հենրիխ Մխիթարյանի խաղը մասնագետները գնահատել են 6,9 բալով, որը ցածր է թիմի միջին գնահատականից: