Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սգո օրվա առիթով ՀՖՖ-ն հետաձգել է խաղերը

Սպորտ
sport-hff

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել են փոփոխություններ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ֆեդերացիայի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը հաշվի առնելով այն, որ հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է սգո օր, բարձրագույն խմբի 11-րդ տուրի հոկտեմբերի 6-ին նախատեսված հանդիպումները կկայանան հոկտեմբերի 7-ին: Ահա այդ հանդիպումների ժամանակացուցյը. 14:00   «Լոռի ՖԱ» - «Շիրակ» 14:00   «Բանանց» - «Արցախ ՖԱ» 15:00   «Արարատ» - «Արարատ-Արմենիա» 18:00   «Փյունիկ» - «Ալաշկերտ»