Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Հայաստան – ԱՄՆ. Արոնյանը կհանդիպի Կարուանայի հետ (տեսանյութ)

Սպորտ
sport-chess-olimpiada-men-4.10.

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր տեղի կունենան նախավերջին 10-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը ուժերը կչափի ամենաբարձր վարկանիշ ունեցող ԱՄՆ-ի հավաքականի հետ: Երկու թիմերն էլ 9 տուրից հետո վաստակել են 15-ական միավոր եւ բաժանում են 2-5-րդ տեղերը: Առաջին խաղատախտակին Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Ֆաբիանո Կարուանայի հետ: Գաբրիել Սարգսյանի մրցակիցն է աշխարհի 7-րդ շախմատիստը՝ Ուեսլի Սոն: Հրանտ Մելքումյանը կխաղա Սեմուել Շենքլանդի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Ռեյ Ռոբսոնի հետ: Պարտիաները կսկսեն Երեւանի ժամանակով 15:00-ին: Շախմատասերները դրանց ընթացքին կարող են հետեւել նաեւ մեր կայքում: