Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ պատանեկան օլիմպիական հավաքականն արդեն մեկնել է Բուենոս Այրես

Սպորտ
sport-olimpiada

Հայաստանի պատանեկան օլիմպիական հավաքականը երեկ Երեւան-Դոհա-Սան Պաուլու-Բուենոս Այրես չվերթով մեկնել է Արգենտինայի մայրաքաղաք, որտեղ հոկտեմբերի 6-ին կմեկնարկի պատանեկան օլիմպիական ամառային 3-րդ խաղերը: Մեր երկիրն այդ մարզահանդեսում կներկայացնեն 8 մարզիկ-մարզուհի, որոնք հանդես կգան 7 մարզաձեւերում: Նրանք են` ծանրորդներ Կարեն Մարգարյանը (77 կգ) եւ Լիանա Գյուրջյանը (63 կգ), հունահռոմեական ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ), ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը (55 կգ), հրաձիգ Հայկ Բաբայանը (10 մ օդամղիչ ատրճանակ), լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մ, 100 մ ազատ ոճ և 50մ բատերֆլայ) և գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան: Նրանցից առաջինը պայքարի մեջ կտնեն Յուրի Իսրայելյանն ու Հայկ Բաբայանը, որոնք մեդալների համար պայքարը կսկսեն հոկտեմբերի 7-ին: