Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աշոտյանը թող հատ-հատ հրապարակի հանրահավաքում եղած դեպքերը». Փաշինյան (տեսանյութ)

Պաշտոնական
nikol-2

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է խորհրդարանում Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկություններին, թե հոկտեմբերի 2-ի երեկոյան հանրահավաքի ընթացքում ավտոմեքենաներ են վնասվել, ապակիներ են ջարդվել, եղել են միջադեպեր։ ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Երեկ ԱԺ-ում Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկությունները, թե հոկտեմբերի 2-ի երեկոյան հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել, միջադեպեր են եղել, չեն հաստատվում: Առաջարկում եմ, որ պարոն Աշոտյանը հատ-հատ հրապարակի դեպքերը, որպեսզի ոստիկանությունը դրանք հետաքննելու հնարավորություն ունենա»: