Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ նախկին փոխվարչապետն ընտրվել է ՖԻԴԵ-ի նախագահ

Սպորտ
dvork

Այսօր Բաթումում տեղի ունեցած համագումարում ՖԻԴԵ-ի նախագահ է ընտրել Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը: Նրա մրցակիցներն էին փոխնախագահ Գեորգիուս Մակրոպուլոսը և բրիտանացի գրոսմայստեր Նայջըլ Շորթը, ով այսօր ինքնաբացարկ է հայտնել և հայտարարել է, որ սատարում է Դվորկովիչին: 1995 թվականից ՖԻԴԵ-ն ղեկավարող նախագահ, Կալմիկիայի նախկին նախագահ, Կիրսան Իլյումժինովը չի առաջադրվել և նույնպես հայտարարել է, որ սատարում է Դվորկովիչին: Ընտրություններից հետո Դվորկովիչն ասել է, որ ՖԻԴԵ-ին անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ։