A
A
Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Հնդկաստանի ընտրանուն
Բաթումիում ընթացող Համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Հնդկաստանի ընտրանուն: Առաջին երեք պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Մեր ընտրանու առաջատար Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի, Գաբրիել Սարգսյանը սպիտակներով` Պենտալա Հարիկրիշնայի, իսկ Հրանտ Մելքումյանը սևերով` Բաշկարան Ադհիբանի հետ: Միակ հաղթանակը տարավ Հայկ Մարտիրոսյանը, ով սպիտակներով ուժեղ գտնվեց Կրիշնան Սաշիկիրայից: Այսպիսով, Հայաստանի ընտրանին վաստակել է 15 միավոր: