Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեկ բազմաթիվ մեքենաներ են վնասվել՝ պարզեք նաև դրանց հեղինակներին. Աշոտյանը՝ վարչապետին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
ashotyan

ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, որ  եթե վարչապետը  ուզում է զբաղվել օրինախախտումներով ու սպառնում է օրենքով, ապա  զբավի նաև իր գործընկեր ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հետ տեղի ունեցածով։  «Երեկ բազմաթիվ մեքենաներ են վնասվել՝ պարզեք նաև դրանց հեղինակներին»,-ասաց Աշոտյանը: «Տեղյակ չեմ Ռուզաննա Առաքելյանի հետ կապված խնդրից, բայց իրավապահները կզբաղվեն»,- պատասխանեց վարչապետը: Պատգամավորը հարցրեց նաեւ Ադրբեջանում գերեւարված հայ քաղաքացիների մասին: «Ադրբեջանի նախագահի հետ դեռ օպերատիվ կապ չկա, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում եւ շփման գծում վերջին օրերին իրավիճակն ավելի հանդարտ է: Կառավարությունն ունի ամփոփ տեղեկանք, որտեղ կա անդրադարձ գերեւարված քաղաքացիների եւ դուք կարող եք հետեւել»,-պատասխանեց վարչապետը: