Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյան. Ես պատգամավոր եմ ժողովրդի պահանջով (տեսանյութ)

Հասարակություն
galust

«Ինձ չեք տեսնո՞ւմ՝ վախվորած»,- այսպես արձագանքեց Գալուստ Սահակյանը հարցադրմանը, թե պատգամավորները վախեցե՞լ են, որ չեն եկել խորհրդարան։ Սահակյանն ասաց. «Ժողովրդի պահանջը ես շատ լավ եմ հասկանում։ Ես այսօր պատգամավոր եմ ժողովրդի պահանջով»։ Սա էլ արձագանքն էր դիտարկմանը, թե արտահերթ ընտրությունը ժողովրդի պահանջ է։ «Հանրապետականը ոտքի վրա է լինելու այնքան ժամանակ, մինչև մեր պետությունը լինի ամենանորմալ առաջընթաց ունեցողը»,- ասում է Սահակյանը։