Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆելիքս Ցոլակյան. «Կոչ եմ անում բոլորին խոհեմություն ցուցաբերել» (տեսանյութ)

Պաշտոնական
Colakyan

ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանն իր ՖԲ էջում քիչ առաջ հետեւյալ գրառումն է կատարել. Հարգելի հայրենակիցներ, ստեղծված իրավիճակը, իրոք, մտահոգիչ է, հատկապես այն առումով, որ չի բխում մեր ժողովրդի իրական շահերից։ Օրենքի ընդունումն ու դրա կիրառումը կարող է ավելորդ լարվածության պատճառ դառնալ` վտանգելով մեր իսկ ժողովրդի անվտանգությունը։ Ինքս չեմ մասնակցել այսօր կայացած նիստին և գտնում եմ, որ խնդրի լուծումը պետք է բխի բացառապես ժողովրդի շահերից։ Կոչ եմ անում բոլորին խոհեմություն ցուցաբերել: Խիղճ և խաղաղություն բոլորիս։