A
A
Ուղիղ. Բելառուս - Հայաստան. Լեւոն Արոնյանը հանդես կգա սեւ խաղաքարերով (տեսանյութ)
Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր անցկացվում են 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդիպում է Բելառուսի ընտրանու հետ: Մեր առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի Վլադիսլավ Կովալեւի հետ։ Երկրորդ խաղատախտակին Գաբրիել Սարգսյանը սպիտակ խաղաքարերով ուժերը կչափի Սերգեյ Ժիգալկոյի հետ: Նշենք, որ Հայաստանի եւ Բելառուսի հավաքականը տարել են 5-ական հաղթանակ և վաստակած 10-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 8-րդ եւ 12-րդ տեղերը: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով ժամը 15:00-ին: Շախմատասերները դրանք կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: