Աբրահամ Խաշմանյանը կրկին գլխավորեց Երեւանի «Արարատը»
Երեւանի «Արարատի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել 50-ամյա Աբրահամ Խաշմանյանը: Այս մասին հայտնում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը: Նրանից բացի, թիմի մարզչական շտաբում ընդգրկվել են նաեւ Արմեն Տոնոյանը, Աշոտ Գրիգորյանը, Արա Նիգոյանը, Տիգրան Եսայանը, Ալբերտ Սաֆարյանը եւ Արմեն Կիրակոսյանը: Հիշեցնենք, որ 2013-14թթ մրցաշրջանում «Արարատը» Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ մոտ էր Հայաստանի չեմպիոն դառնալուն, սակայն առաջնության ավարտից 4 տուր առաջ ակումբի ղեկավարությունը նրան պաշտոնանկ արեց, որից հետո թիմը չորս պարտություն կրեց և հայտնվեց 4-րդ հորիզոնականում: 50-ամյա մասնագետը փոխարինելու է Արմեն Ստեփանյանին, ով թիմը գլխավորել էր մրցաշրջանի մեկնարկից առաջ: Ինը տուրից հետո արարատցիները վաստակած 5 միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը: