Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԿՄ-ում մթնոլորտը լարված չէ. Արա Կետիկյան (տեսանյութ)

Պաշտոնական Հասարակություն
ara-ketikyan

Երկրապահ կամավորական միության վարչության նիստը կանցկացվի   հոկտեմբերի առաջին կեսին: Այս մասին այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնակատար Արա Կետիկյանը: «Այս  պահին ուղղակի տեխնիկական խնդիրներ են, մի շարք հարցեր ընթացքում քննարկում ենք»,- ասաց Արա Կետիկյանը: Վարչության նիստի ժամանակ միայն կորոշվի ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի օրը, թեկնածուների եւ միության հետագա ծրագրերի մասին հարցերը: ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնակատար Արա Կետիկյանի խոսքով ԵԿՄ կառավարման երեք տարբերակ է քննարկվում: «Երկրապահի ներսում մեկ թեկնածու կա. Արամ Զավենի Սարգսյանն է: Արամ Սարգսյանը կողմ չի եղել, որպեսզի մենք՝ այսօրվա երկրապահով, այսինքն ՝ այն կազմով, որ այսօր կանք, որոշում կայացնենք վերջնականապես: Խնդիր է դրել, որ այս հնարավորությունը օգտագործենք, որ Երկրապահից դուրս կառույցները եւս վերամիավորվեն Երկրապահին: Առաջադրվել է եւս մեկ թեկնածու, որը Սասուն Միքայելյանն է: Կա եւս մեկ առաջարկություն՝ կոլեգիալ կառավարման մեխանիզմը: Առաջարկում են, որ լինի ոչ թե մեկ նախագահ, այլ 5-6»:    Չնայած տարբեր անուններ են շրջանառվում, պարոն Կետիկյանը  պնդում է ամեն ինչ կորոշվի համագումարի օրը: «Այնտեղ է իրականացվում վարչության նախագահի, նախագահի տեղակալների եւ վարչության անդամների ընտրությունները: Այս ընթացքում եղել է 11 համագումար, բայց երբեք երկու թեկնածուով չենք գնացել համագումարի. բոլոր հարցերը քննարկվել են: Կարծում եմ այս անգամ էլ նույնը տեղի կունենա: Արա Կետիկյանը նաև վստահեցնում է, որ երկրապահ կամավորական միությունում  լարված մթնոլորտ չկա: «Շատ նորմալ տրամադրություններ են: Ե՛վ Արամ Սարգսյանը եւ Սասուն Միքայելյանը շատ նորմալ են այդ ամեն ինչին վերաբերվում»,- ավելացնում է նա: Ավելին՝ տեսանյութում: