Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատ. Կանայք հաղթեցին Իտալիային, իսկ տղամարդիկ՝ Հունաստանին

Սպորտ
a1chess-olimpiada-2-1

Վրաստանի Բաթումի քաղաքում այսօր կայացավ շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի 4-րդ տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ Հունաստանի նկատմամբ: Լեւոն Արոնյանն ու Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ տարան, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Մեր ընտրանին տարավ թվով 4-րդ անընդմեջ հաղթանակը եւ շարունակում են ընթանալ առաջատարների խմբում: Հայաստանի կանանց հավաքականը այս տուրում 2,5:1,5 հաշվով հաղթանակ տոնեց Իտալիայի նկատմամբ: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը հաղթանակներ տոնեցին, Մարիա Կուրսովան ոչ-ոքի ավարտեց իր պարտիան, իսկ ահա Աննա Սարգսյանը պարտվեց: Մեր ընտրանին թիմային հաշվարկով վաստակեց 8 միավոր եւ պահպանեց իր տեղը առաջատարների խմբում:  Մրցաշարի 5-րդ տուրը տեղի կունենա վաղը, սեպտեմբերի 28-ին: Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնի կդառնան ավելի ուշ: Պարտիաները կմեկնարկեն ժամը 15:00-ից սկսած: