Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառուցատարրն ընկել է քաղաքացիների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Պաշտոնական
mes

Սեպտեմբերի 27-ին, ժամը 11:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում՝ Չարենցի 3 հասցեում, շինարարական աշխատանքներ իրականացնելիս երկաթբետոնե կառուցատարրն ընկել է քաղաքացիների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Հ. Մ.-ն (ծնված 1974 թ.) երկաթբետոնե կոնստրուկցիայի տակից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով, իսկ փրկարարները դուրս են բերել Ժ. Մ.-ին (ծնված 1945 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: