Հայաստանի շախմատիստները իմացան իրենց մրցակիցներին
Բաթումում շարունակվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կկայանան չորրորդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկան հավաքականը կմրցի Հունաստանի ընտրանու հետ, որը նույնպես հաջող է մեկնարկել մրցաշարում և տարել է երեք հաղթանակ: Արդեն հայտնի են մեր շախմատիստների մրցակիցները: Հրիստոս Բանիկաս – Լեւոն Արոնյան Գաբրիել Սարգսյան – Դիմիտրիոս Միտրովասիլիս Իոանիս Նիկոլաիդիս – Հրանտ Մելքումյան Հայկ Մարտիրոսյան – Անտոնիոս Պավլիդիս Հայաստանի կանանց հավաքականը այս տուրում ուժերը կչափի Իտալիայի ընտրանու հետ: Երկու թիմերն էլ ունեն երեքական հաղթանակ: Մեր հավաքականն այսօր հանդես կգա այսպիսի կազմով. Օլգա Զիմինա – Էլինա Դանիելյան Լիլիթ Մկրտչյան – Ելենա Սեդինա Դեսիրե Դե Բենեդետո – Աննա Սարգսյան Մարիա Կուրսովա – Մարինա Բրունելո Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 15:00-ին: