Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվել են համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր

Պաշտոնական
ppppnnnn

Սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության երկրամասային դպրոցի ավագ դասախոս և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի հետ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր, մասնավորապես` թեժ գծի օպերատորների վերապատրաստման,  առաջին օգնության դասընթացների և դաշտային պայմաններում խոհանոցի կազմակերպման պատրաստության ուղղություններով: