Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարան չեմ, որ համաձայնեմ կամ չհամաձայնեմ վարչապետի հետ. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-72

«Գործող  խորհրդարանը չի արտահայտում հասարակության պատկերացումները»,- ասում է «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը: «Դա տեսանելի է, ՀՀԿ-ն մեծամասնություն է, այն ինչ կառավարությունում, Երեւանի ավագանիում ներգրավված չէ, նշանակում է չի արտահայտում»,-ասում է պատգամավորը: ԲՀԿ-ական պատգամավորը, սակայն, խուսափում է  գնահատական տալուց վարչապետի հայտարարությանը, թե նախորդ խորհրդարանն ընտրվել է վարչական ռեսուրսի եւ ճնշումների գործադրմամբ: «Վարչապետը իր  հայտարարությունները պետք է հիմնավորի, դատարան չեմ,  որ համաձայնեմ կամ չհամաձայնեմ եւ սուբյեկտիվ կարծիք արտահայտելու իրավունք չունեմ»: Սերգեյ Բագրատյանը նկատում է՝ նախկինում էլ ԲՀԿ-ն պատրաստ էր  արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բայց հիմա չգիտի՝ ինչո՞ւ է փոխվել վարչապետի կարծիքը ընտրությունների ժամկետների վերաբերյալ: «Ինչ-որ խնդիրներ կան, որ վարչապետին բերել են հրատապության դաշտ, մենք պետք է հասկանանք այդ խնդիրները»,-ասում է Բագրատյանը: Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը պնդում է՝ ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ որեւէ դիրքորոշում չունի: «Ինչո՞ւ, որովհետեւ այս հարցերը չեն քննարկվել ֆրակցիայում, եւ եթե հարց չի քննարկվել, ապա չի կարող խոսք լինել  չեղած որոշման փոփոխման մեջ»: Սամվել ֆարմանայանը, սակայն պատրաստ է անձնական դիրքորոշում արտահայտել: «Բանակցային ճանապարհն է լավագույն տարբերակը, եւ հիմքում պետք է լինի ազգային շահը»: Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ է ենթադրում այդ շահը: «Այդ շահը նշանակում է, որ երբ հարցը կդառնա քննարկման առարկա մեզանից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա ներկայացնելու իր կարծիքը»: ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ հրաժարվեց հարզացրույցից՝ հետևյալպատճառաբանությամբ: «Հարցազրույց չեմ տալիս, որովհետեւ դուք ձեր էջերից չեք մաքրում վատ քոմենթները»,-նշեց նա: