Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Հայաստանի հավաքականները 2-րդ հաղթանակը տարան օլիմպիադայում

Սպորտ

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կայացան 2-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցեց Ղազախստանի թիմի հետ: Լեւոն Արոնյանը, որն առաջին տուրին հագստացել էր, սպիտակներով պարտության մատնեց Ռինատ Ջումաբաեւին եւ նվազագույն հաշվով հաղթանակ պարգեւեց մեր ընտրանուն՝ 2,5:1,5: Մինչ այդ Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայկ Մարտիրոսյանն ոչ-ոքի էին խաղացել իրենց մրցակիցների հետ: Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ շարունակում է մնալ առաջատարների թվում, որոնք թվով 41-ն են: Հայաստանի կանանց հավաքականը նույնպես երկրորդ հաղթանակը տարավ օլիմպիադայում՝ ընթացիկ տուում 3:1 հաշվով պարտության մատնելով Ավստրիայի թիմին: Աննա Սարգսյանն ու Մարիա Կուրսովան հաղթանակ տարան, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Կանանց մրցաշարում 100 տոկոսանոց արդյունք ունեն 33 երկրների հավաքականները, այդ թվում նաեւ Հայաստանի ընտրանին: