Գազի մատակարարումը կդադարեցվի Երևանի մի շարք հասցեներում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-Ն տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվելու է Ավան վարչական շրջանի Ավան 7-րդ փողոցի 142/1-ից 184 և Ավան 7-րդ փողոցի 5-րդ նրբանցքի 1-ից 25 հասցեների առանձնատների, իսկ ժամը 9:30-ից մինչև 16:00-ն Կենտրոն վարչական շրջանի Քրիստափորի, Տ. Մեծի, Խորենացու 3-րդ փակուղու, Գլինկայի, Նար-Դոսի փողոցներով պարփակված թաղամասերի և Էրեբունի վարչական շրջանի Քրիստափորի, Տ. Մեծի փողոցների և հարակից նրբանցքների՝ մինչև Երկաթգծի կայարան ընդգրկող տարածքի գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: Հասարակայնության հետ կապերի ծառայություն Հեռ.՝ 29 49 36, 29 47 60