Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատ Զուրաբյանը շնորհավորել է 12-րդ քաղաքապետ Հայկ Մարությանին

Հասարակություն

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ ազատ և արդար ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ: «Երևանցիներ» դաշինքի եւ իմ անունից շնորհավորում եմ «Իմ Քայլ» դաշինքին ազատ եւ արդար ընտրություններում արժանի եւ համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Այս ընտրությունները ևս մեկ շատ կարևոր քայլ էր ժողովրդավարական, մրցունակ, իրավական, ամուր պետություն կառուցելու ճանապարհին: Մենք բոլորս պետք է ընդունենք ժողովրդի պատգամը եւ համատեղ ուժերով ամրագրենք նոր Հայաստանի արժեհամակարգը: Մենք շնորհավորում ենք նաև ընտրությունների արդյունքներով եւ օրենքի ուժով ընտրված անկախ Հայաստանի մայրաքաղաքի 12-րդ քաղաքապետ Հայկ Մարությանին, մաղթում ենք նրան ուժ, կամք, իմաստություն Երևանը ղեկավարելու դժվար գործում: