Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վազգեն Թեւանյանը ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր

Սպորտ
a1borba-1-2

Սլովակիայի Տրնավա քաղաքում այսօր ավարտվեց ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցումների վերջին օրը Հայաստանի ազատոճային ըմբիշներն նվաճեցին եւս մեկ բրոնզե մեդալ: 61 կգ քաշային կարգում Վազգեն Թեւանյանը սփոփիչ մրցաշարում նախ հաղթեց ճապոնացիԿոդաի Օգավային, ապա ուզբեկստանցի Աբաս Ռախմոնովին եւ գրավեց 3-րդ տեղը: Նա երկրորդ բրոնզե մեդալը նվաճեց մեր հավաքականի համար: