Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալը» առանց Մխիթարյանի հաղթեց «Էվերտոնին»

Սպորտ
a1arsenal

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի վերջին խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում ընդունել էր «Էվերտոնին»: Առաջին խաղակեսը չնայած ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0, սակայն երկրորդի միջնամասում լոնդոնցիները երեք րոպեի ընթացքում երկու գոլ խփեցին և առաջ անցան հաշվի մեջ: 56-րդ րոպեին աչքի ընկավ ֆրանսիացի Ալեքսանդր Լյակազետը, իսկ 59-ին՝ գաբոնցի Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: «Արսենալը» մնացած ժամանակում պահպանեց առավելությունը եւ տարավ 4-րդ անընդմեջ հաղթանակը՝ 2:0: Թիմը վաստակեց 12 միավոր եւ բարձրացավ 6-րդ հորիզոնական: «Արսենալի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց թողեց այս հանդիպումը: