Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» 5-րդ հաղթանակը տարավ եւ հավասարվեց առաջատար «Լոռիին»

Սպորտ
a1bananc-1

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր կայացավ 9-րդ տուրի վերջին հանդիպումը: Առաջնության նորեկ Երեւանի «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում ընդունեց Երեւանի «Բանանցին»: Խաղը վստահ սկսեցին հյուրերը, որոնք արդեն առաջին խաղակեսում երկու անպատասխան գոլ խփեցին: Հանդիպման 8-րդ րոպեին աչքի ընկավ Վահագն Այվազյանը, իսկ 24 րոպե անց դիպուկությամբ առանձնացավ «Բանանցի» սերբ կիսապաշտպան Իգոր Ստանոեւիչը: Երկրորդ խաղակեսի 83-րդ րոպեին տանտերերը կրճատեցին հաշիվը եւ խաղը փրկելու լավ շանս ստացան: Պատասխան գոլը խփեց փոխարինման մտած Կոբյալկոն: Սակայն մրցավարի ավելացրած ժամանակում, 90+3-րդ րոպեին Էրիկ Պետրոսյանը երրորդ անգամ գրավեց դաշտի տերերի դարպասը եւ վերջնականապես վճռեց խաղի հաղթողի հարցը՝ 1:3: «Բանանցը» հինգերորդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնությունում և վաստակած 16 միավորով հավասարվեց միանձնյա առաջատար «Լոռիին»: «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում երկրորդ պարտությունը կրեց եւ 11 միավորով մնաց նույն 5-րդ հորիզոնականում: Առաջնության հաջորդ՝ 10-րդ տուրը, տեղի կունենա սեպտեմբերի 29-ին եւ 30-ին: