Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անի Ամիրաղյանը Բաթումում հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ

Սպորտ
a1tenis-21.09.

Հայաստանի թիվ 1 թենիսիստուհի Անի Ամիրաղյանը ավարտեց ելույթները Բաթումիում անցկացվող կանանց թենիսի Batumi Ladies Open միջազգային մրցաշարին: Մեր մարզուհին հաջող սկսեց մրցաշարը, 1/16 եզրափակիչում 6:0, 6:2 հաշվով վստահ հաղթեց ամերիկուհի Ֆրանչեսկա Ֆանչինին, իսկ 1/8 եզրափակիչում պարտության մատնեց լեհ թենիսիստուհի Կլաուդիա Վիրաին՝ 6:3, 6:2: Քառորդ եզրափակիչում Անի Ամիրաղյանին մրցեց 17-ամյա բելառուսցի Աննա Կուբարեւայի հետ: Մեր թենիսիտուհին այս անգամ պարտվեց 3:6, 2:6 հաշվով եւ դուրս մնաց հետագա պայքարից:    Հավելենք, որ Անի Ամիրաղյանն այս տարի անցկացրել է 7 հանդիպում, որից 4-ում հաղթանակ է տարել, իսկ երեքում պարտություն կրել: