Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Պաշտոնական

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն: Իրավիճակային վերլուծությունների կենտրոնի ստեղծման նպատակն է ուսումնասիրել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրու­թյուն­ների քվեարկության օրը էլեկտրոնային կայքերում և զանգվածային լրատվու­թյան միջոցներում ներկայացվող, հանձնաժողովում գործող թեժ գծով ստացվող տեղեկատվությունը, արձագանքելով ներկայացված հաղորդումներին, ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ օպերատիվ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ: Իրավիճակային վերլուծությունների կենտրոնի կողմից ձեռնարկված միջոցների և պարզաբանումների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գործող թեժ գծի  հեռախոսահամարներ՝ (010) 54 53 59, (010) 54 53 76, (010) 52 86 73:   ԿԸՀ մամուլի ծառայություն