A
A
«Արցախը» եւ «Շիրակը» գոլ չխփեցին գավաթային խաղում
Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի 2018-19թթ գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները: Բարձրագույն խմբի նորեկ Երեւանի «Արցախը» սեփական դաշտում պատվավոր ոչ-ոքի խաղաց հանրապետության կրկնակի գավաթակիր Գյումրիի «Շիրակի» հետ՝ 0:0: Հայաստանի 1997թ չեմպիոն «Երեւանը» իր հարկի տակ 1:4 հաշվով պարտվեց այս տարի հիմնադրված «Արարատ-Արմենիային»: Իսկ ահա բարձրագույն խմբի միանձնյա առաջատար Վանաձորի «Լոռի ՖԱ»-ն հյուրընկալվելիս 3:2 հաշվով առավելության է հասել նորաստեղծ «Յունիոր Սեւանին»: Պատասխան խաղերը տեղի կունենան հոկտեմբերի 4-ին: