Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թոմաս Մյուլլերը արդեն 100 խաղ է անցկացրել չեմպիոնների լիգայում

Սպորտ
a1muller

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը 100-րդ հոբելյանական հանդիպումն է անցկացրել չեմպիոնների լիգայում: Այդ մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: 29-ամյա գրոհայինը երեկ իր թիմին օգնել է 2:0 հաշվով հաղթել պորտուգալական «Բենֆիկային»: Նա դարձել է թվով 35-րդ ֆուտբոլիստը, ով չեմպիոնների լիգայի խմբային փուլում մասնակցել է 100 խաղի: Ռեկորդը պատկանում է իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասին, որը 168 խաղ է անցկացրել այս մրցաշարում: Երկրորդ տեղում պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն է՝ 154 հանդիպում: Ահա չեմպիոնների լիգային ընթացիկ մրցաշարին մասնակցող մյուս վետերանների ցուցանիշները. Լեոնել Մեսի՝ 126 խաղ Ջիանլուկա Բուֆոն՝ 117 Սերխիո Ռամոս՝ 115 Դանի Ալվես՝ 108 Արյեն Ռոբեն՝ 107 Քարիմ Բենզեմա՝ 105