Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իմ տունը սարի ծերին է, ոչ գազ ունեմ, ոչ ջուր, ագռավի նման ապրում եմ. արծվաշենցիները բողոքում են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
kar1

Այս պահին Կառավարության շենքի դիմաց Արծվաշեն համայնքի բնակիչները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։ Արծվաշենցի Արարատ Իսկանդարյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ նախկին կառավարության օրոք իրենց համայնքին 7մլրդ գումար է հատկացվել, որը սակայն գյուղը չի ստացել.«Մենք միայն 70 մլն ենք ստացել։ Նախկին  նախարար Դավիթ Լոքյանին, երբ սկսեցինք խոսել մեր խնդրի մասին, ասեց, որ գումար չկա։ Հիմա մենք չգիտենք , էն տրամադրած գումարը ինչ են արել. յուրացրել են, ինչ են արել։ Մեր տները քանդվում են, փայտից տներ են, հիմա ուզում ենք   կառավարությունը աջակցի, որ վերանորոգենք մեր տները։ Այլ համայնք չենք ուզում տեղափոխվել»։ Արծվաշենցիները, վստահեն, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկարողանա իրենց խնդիրները լուծել։ «Ընտրությունից ընտրություն խոստացել են, որ կանեն, բայց չեն արել։ Միայն վարչապետի հետ ենք ուզում հանդիպել»,-բողոքում են բնակիչները։ Գագիկ Դալլաքյանն էլ նշեց, որ եթե վարչապետը չիջնի, իրենք կմնան կառավարության շենքի դիմաց ու կգիշերեն այդտեղ։«Իմ տունը սարի ծերին է, ոչ գազ ունեմ, ոչ ջուր, ագռավի նման ապրում եմ»,- նշեց բնակիչը։