A
A
Աշոտ Վարդապետյանի երրորդ չեմպիոնական մրցախաղը
Այս տարվա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում տեղի կունենա շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ մրցամարտում կփորձի պահպանել իր տիտղոսը: Շախմատային կարեւորագույն այս ստուգատեսում ՖԻԴԵ-ն գլխավոր մրցավար է նշանակել Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին: Նշենք, որ նա եղել է նաեւ 2012թ Անանդ - Գելֆանդ եւ 2013թ Անանդ - Կարլսեն չեմպիոնական մրցախաղերի գլխավոր մրցավարը: